Կարելի՞ է արդյոք վարակվել կորոնավիրուսով գրասենյակում

17 հոկտեմբերի, 2020  21:14

Գրասենյակում կորոնավիրուսով վարակման հավանականությունը մեծապես կախված է աշխատանքի առանձնահատկություններից եւ ստեղծված պայմաններից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ եթե գրասենյակային աշխատանքը չի ուղեկցվում գործընկերների ու հաճախորդների հետ հաճախակի շփմամբ, վարակվելու ռիսկը ցածր է:

Մյուս կողմից, հայտնի է, որ այսօր գրասենյակները բավական մեծ դեր են կատարում վարակի տարածման գործում: Օրինակ՝ Խորվաթիայում այս վարակի հայտնի դեպքերի 10,5%-ը կապված է եղել գրասենյակների հետ: Եվրոպական 10 երկրների տվյալների համաձայն, գրասենյակում հիվանդությունների կլաստերները սովորաբար ընդգրկում են 7 (2-23) մարդ: Վարակման նման զանգվածային դեպքերը նպաստում են վարակների տարածմանն ընտանիքներում եւ գրասենյակային աշխատողների շփման շրջանակում:

Մի շարք գործոններ մեծացնում են COVID-19-ի բռնկումների ռիսկը գրասենյակներում, որոնք ուղղակիորեն կապված են գրասենյակային միջավայրի հետ.

ընդհանուր գրասենյակային տարածքը, ընդհանուր ճաշարանում ճաշելը, հանդիպումը մեծ թվով մարդկանց հետ՝ մեկ սենյակում, աշխատակիցների շփումը՝ աշխատանքի հետ չկապված հարցերով:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները պարզաբանում են, որ որքան շատ ու ավելի սերտ է աշխատողը աշխատանքի վայրում շփվում այլ մարդկանց հետ, այնքան մեծ է վարակի վտանգը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում