Անհրաժեշտ է առաջին կարգի դրական դոնորական արյուն. արյունաբանական կենտրոն

19 հոկտեմբերի, 2020  11:46

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին անհրաժեշտ է դոնորական արյուն՝ O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական):

Արյան նշված կարգն ունեցող անձանց խնդրվում է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, Ժամը՝ 09:00-13:00-ը:

Կոնտակտային տվյալներ՝ 010-28-38-23 eu 010-28-38-11 (Դոնորական բաժանմունք):

Հիշեցնենք, որ եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

լինեք 18 տարեկան,

լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,

արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90

զարկերակը լինի 60-90 հարված րոպեում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում