Գլյուկոմետրը կարող է օգտագործվել կորոնավիրուսը ախտորոշելու համար․ գիտնականներ

19 հոկտեմբերի, 2020  21:33

Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականներն առաջարկում են սովորական գլյուկոմետրերն օգտագործել թքի միջոցով կորոնավիրուսը ախտորոշելու համար: Նրանց կարծիքով, նման թեստը 100% ճշգրտություն ունի, ավելին՝ այն կարելի է օգտագործվել տնային պայմաններում:

Գիտական հոդվածում, որի վերատպագրությունը հրապարակվել է MedRxiv պորտալում, հաղորդվում է, որ արյան մեջ շաքարի մակարդակն անմիջականորեն կապված է թքի մեջ վիրուսային սպիտակուցի կոնցենտրացիայի հետ:

Ըստ «Իզվեստիա»-ի, գլյուկոմետրի օգնությամբ կորոնավիրուսը որոշելու համար պացիենտից թուքը կվերցնեն բամբակյա փայտիկի միջոցով, ինչպես սովորական թեստի ժամանակ:

Մշակողների խոսքով՝ այսպիսի անալիզը կլինի շատ ճշգրիտ եւ արագ: Կլինիկական փորձարկումների ժամանակ գլյուկոմետրը SARS-CoV-2 վարակը հիվանդի թքի մեջ հայտնաբերել է մեկ ժամվա ընթացքում` 100% զգայունակությամբ, եւ առանձնացրել է վարակված նմուշները ոչ թիրախային անտիգեներից` 100% առանձնահատկությամբ:

«Մոլեկուլային մակարդակում անտիգենը, օրինակ, S-սպիտակուցը վիրուսի մակերեսի վրա, հայտնաբերվում է մոլեկուլային բիոճանաչմամբ: Թեստերը, որոնք, օգտագործելով նման սկզբունքը հիմնված են բիոչիպերի վրա, շատ հեռանկարային են»,- ասել է, Սանկտ Պետերբուրգի «ԼԵՏԻ» տեխնիկական համալսարանի գիտաշխատող Տատյանա Զիմինան:

Զիմինայի ղեկավարության ներքո «ԼԵՏԻ»-ում նաեւ մշակվում են պեպտիդային բիոչիպերեր` COVID-19-ը թքում ճանաչելու համար, սակայն հենց ամերիկացի մասնագետներն են առաջինը արտահայտել գլյուկոմետր օգտագործելու գաղափարը: Մասնագետների կարծիքով, գլյուկոմետրի անկասկած առավելությունն այն է, որ դրա օգնությամբ կարելի է հայտնաբերել նաեւ այլ հիվանդություններ, այդ թվում՝ ՄԻԱՎ եւ հեպատիտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում