Ատամների մշտական մաքրումը կարող է ապահովել հավելյալ պաշտպանություն կորոնավիրուսից. մասնագետ

20 հոկտեմբերի, 2020  12:22

Ատամների մշտական մաքրումը կարող է ապահովել հավելյալ պաշտպանություն կորոնավիրուսից: Նման կարծիք է հայտնել Բրիստոլի համալսարանի ստոմատոլոգիայի պրոֆեսոր Մարտին Ադդին:

Նրա խոսքով՝ ատամի մածուկն ունի նույն ազդեցությունը բերանի խոռոչի վրա, ինչը որ հակասեպտիկ միջոցը՝ ձեռքերի վրա: Այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս մաքրել ատամները մարդկանց հետ յուրաքանչյուր շփումից հետո:

«Ատամի մածուկի հակամիկրոբային ազդեցությունը պահպանվում է 3-5 ժամ, եւ այդպիսով նվազեցվում է թքի մեջ վիրուսային ծանրաբեռնվածությունը կամ բերանում հայտնված վիրուսներով վարակումը»,-նշել է նա:

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսով վարակման շանսերը կրճատվում են, եթե ատամները լվանաք օրական առնվազն երկու անգամ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսից պաշտպանության հիմնական մեթոդներն են համարվում դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելն ու ձեռքերը լվանալը կամ էլ առնվազն 60 տոկոս սպիրտ պարունակող հակասեպտիկ միջոցով մշակելը:    

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում