Մելատոնինը կարող է ազդել կորոնավիրուսի վրա. հետազոտություն

20 հոկտեմբերի, 2020  19:36

Մելատոնինը կարող է ազդել կորոնավիրուսի ընթացքի վրա՝ պարզել են Կոլումբիական համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, գիտնականները վերլուծել են կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտների հոսպիտալացման 800 դեպք, բոլոր այդ պացիենտները միացված են եղել ԹԱՕ սարքերին: Պարզվել է, որ հիվանդության ընթացքի վրա դրական է ազդում մելատոնինը, որի ներարկումը մեծացրել է վերակենդանացման բաժանմունքում ողջ մնալու շանսերը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մելատոնին ստացած պացիենտների շրջանում մահացության թիվը 10 անգամ քիչ է եղել:

Նման էֆեկտ է նկատվել նաեւ հակաբորբոքային դեքսամետազոն, տրազոդոն, բենզոդիազեպին եւ կվետիապին ընդունելուց հետո:

Գիտնականները դեռ հստակ չգիտեն՝ այդ իրավիճակում կոնկրետ ինչպես է աշխատում մելատոնինը, որը պատասխանատու է քնի կարգավորման համար: Հնարավոր է, որ այն օգնում է ճնշել բորբոքումը:    

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում