Կոկոսի յուղը կարող է նոր զենք լինել կորոնավիրուսի դեմ

21 հոկտեմբերի, 2020  14:02

Կոկոսի առաջին տեսակի յուղը կարող է ոչ միայն սպանել կորոնավիրուսը, այլեւ ակտիվացնել մարդու իմունիտետը` դրա դեմ պայքարելու համար, պնդում են Ֆիլիպինների Առողջապահության ոլորտում հետազոտությունների եւ մշակումների խորհրդի գիտնականները:

Ըստ Rappler-ի` գիտնականները պարզել են, որ կոկոսի յուղի մոլեկուլները կորոնավիրուսի միջին կամ թեթեւ ընթացքի դեպքում կարող են 60-90 տոկոսով նվազեցնել վիրուսային բեռը: Բացի այդ, կոկոսի յուղը նպաստում է մարմնի բջիջների գոյատեւման ունակության ուժեղացմանը եւ դրականորեն են ազդում իմունային համակարգի վրա:

Իրենց հերթին, Քուինսլենդի համալսարանի գիտնականները կարծում են, որ կոկոսի յուղը էներգիա է հաղորդում, օգնում է նիհարել, սպանել հարուցիչները, իջեցնել խոլեստերինը եւ հավասարեցնել ինսուլինի մակարդակը:

ԱՄՆ-ում Կոկոսների հետազոտությունների կենտրոնի դոկտոր Բրյուս Ֆայֆը, իր հերթին, նշում է, որ կոկոսի յուղն ամենաառողջարարն է հագեցած ճարպերից: Նա խորհուրդ է տալիս օրական 1-3 թեյի գդալ յուղ օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում