Կորոնավիրուսային վարակը կարող է անպտղության հանգեցնել․ մասնագետներ

27 հոկտեմբերի, 2020  23:25

Կորոնավիրուսային վարակը կարող է հանգեցնել անպտղության զարգացման, ինչպես նախազգուշացնում է Ռուսաստանի մանկաբույժների միության գործադիր կոմիտեի նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան: Նրա խոսքով՝ COVID-19 տարած երեխաների հետազոտությունները վկայում են հետագա սերունդների ցածր վերարտադրողականության սպառնալիքի մասին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», կորոնավիրուսային վարակը մանկության տարիներին, նույնիսկ անախտանիշ տեսքով, ոչ միայն բացասաբար է ազդում երեխայի ճանաչողական գործառույթների վրա, այլեւ կարող է բացասաբար ազդել տղաների սպերմատոգենեզի վրա:

«Պարտադիր է այն երեխաների հետազոտությունը, ովքեր կորոնավիրուսային վարակի ցանկացած ձեւ են տարել: Այս երեխաների զննումները ճանաչողական գործառույթների 30% նվազում են ցույց տվել նույնիսկ անախտանիշ կորոնավիրուսով վարակվելուց հետո: Ուրոլոգների հետ միասին մենք ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ, ըստ էության, տղաների մոտ կորոնավիրուսի վարակից հետո տեղի է ունենում սպերմատոգենեզի լուրջ փոփոխություն: Սա ապագայում մեզ սպառնում է հաջորդ սերունդների ցածր վերարտադրողականության հետ կապված խնդիրներով»,- ասել է մասնագետը:

Ավելի վաղ մասնագետներն արդեն նախազգուշացրել էին, որ կորոնավիրուսը կարող է թափանցել տղամարդու սեռական օրգաններ՝ վիրուսը միանում է ACE2 սպիտակուցին, որը մեծ խտությամբ հանդիպում է ամորձիներում (ինչպես նաեւ թոքերում, այդ պատճառով վիրուսը առաջին նհերթին ախտահարում է թոքերը):

Քանի որ ամորձիները անձեռնմխելի են մնում իմունային համակարգի կողմից, վիրուսը կարող է դրանց մեջ մնալ ավելի երկար, քան այլուր: Արդյունքում, ամորձիները կարող են սրվակ դառնալ վիրուսի համար, նախազգուշացնում են մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում