Հոկտեմբերի 5-ին առաջնագծում վիրավորված Դավիթը քայլում է, վերականգնողական բուժում է ստանում

5 նոյեմբերի, 2020  15:09

Հոկտեմբերի 5-ին առաջնագծում վիրավորված Դավիթի քայլքը բարելավվել է, ցավը նվազել է, հոդերի շարժումները մոտեցել են նորմային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ տեղադրելով նաեւ վիդեոհոլովակ:

«Մեր հերոս տղերքը ուժեղ են, ամուր ու պինդ՝ արագ ոտքի են կանգնում, տրամադրությունները՝ մարտական են ու հաղթական․

Դավիթը հոկտեմբերի 5-ին առաջնագծում է վիրավորվել՝ ականապայթյունից:

Ստացված բեկորային վիրավորման պատճառով Դավիթի ձախ ոտնաթաթն ուներ շարժման սահմանափակում, կար մկանային գերլարում։

7 օրվա ընթացքում, ճիշտ վերականգնողական բուժման արդյունքում Դավիթի քայլքը բարելավվել է, ցավը նվազել է, հոդերիշարժումներըմոտեցելեննորմային։

Բոլոր մեր Տղերքին ոտքի ենք կանգնեցնելու և հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ․․․» - գրել է Մուրադյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում