Ինչո՞ւ են COVID-19-ով որոշ հիվանդներ բախվում դելիրիումի

6 նոյեմբերի, 2020  16:10

Նոր կորոնավիրուսը հարվածում է ոչ միայն շնչառական համակարգին, այլեւ մարդու կենտրոնական նյարդային համակարգին: SARS-CoV-2-ը կարող է տարբեր նեյրոճանաչողական փոփոխություններ առաջացնել, ասվում է Journal of Clinical Immunology and Immunotherapy-ում հրապարակված հոդվածում:

Հիվանդության առաջին ախտանիշներից մեկը կարող է լինել դելիրիումը` հոգեկան խանգարում, որն ուղեկցվում է գիտակցության մթագնումով եւ մտածողության եւ հույզերի խանգարմամբ: Ըստ գիտնականների` COVID-19-ով տառապող հիվանդների մոտ զառանցանքի հայտնվելը կարող է առաջանալ հիպոքսիայից, թթվածնի պակասից եւ այլ գործոններից. հիպոքսիան ուղեղի այտուց է առաջացնում, ինչը նյարդաբանական խանգարում է առաջացնում:

Հետազոտության հեղինակները պատմել են, որ մինչեւ 32 տարեկան կորոնավիրուսով վարակված 18 հիվանդների մահը, որոնց նրանք ուսումնասիրել են, հիվանդությունն ուղեկցվել է հիպոքսիայով եւ ուղեղի ծանր խոցմամբ: Այս դեպքում SARS-CoV-2 մասնիկների ներթափանցումը, որպես կանոն, տեղի է ունենում շնչառական օրգանների միջոցով:

Հետազոտության ավարտին նշվում է, որ նախկինում շատ լուրջ գիտական ​​հոդվածներ չեն գրվել նոր կորոնավիրուսային վարակի եւ հոգեկան հիվանդության միջեւ կապի թեմայի շուրջ:

Ըստ գիտնականների` կորոնավիրուսային համավարակն իրականում կապված է լուրջ սոցիալական եւ տնտեսական հետեւանքների հետ, որոնց նմանն «աշխարհը չի հիշում երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում