Օդում օզոնի ավելի բարձր կոնցենտրացիաների ազդեցությունը կապված է սրտի կանգ առնելու ավելի բարձր ռիսկի հետ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են American Heart Association's Resuscitation Science Symposium 2020-ին:
Ըստ News-medical.net-ի` օզոնի եւ կոշտ մասնիկների պարունակության ազդեցությունը կապված է քրոնիկական հիվանդությունների հետ. այդ մասին վաղուց է հայտնի: Սակայն կոնկրետ օզոնի ազդեցությունը վերջերս է հետազոտվել 2013-2016 թվականներին ոչ տրավմատիկ սրտի կանգով 187.000 մարդու (միջին տարիքը 63 տարեկան, նրանց 61 տոկոսը տղամարդիկ էին) օրինակով:
Կոշտ մասնիկների եւ օզոնի ինդիվիդուալ ազդեցությունը գիտնականները գնահատել են ԱՄՆ ՇՄՊ-ի մթնոլորտային մոդելների տվյալների կիրառմամբ, որոնք կանխատեսում են օզոնի օրական մակարդակները:
Անալիզի արդյունքները ցույց տվեցին, որ օզոնի մակարդակի բարձրացման դեպքում սրտի կանգ առնելու հավանականությունը մեծանում է 1 տոկոսով, ինչը վիճակագրորեն նշանակալի երեւույթ է համարվում: Սակայն գիտնականները ոչ մի կապ չեն գտել մասնիկների կոնցենտրացիայի եւ սրտի կանգ առնելու միջեւ: Նրանք նաեւ ոչ մի տարբերություն չեն հայտնաբերել օդի որակի, տարիքի, սեռի կամ էթնիկ պատկանելության հետ կապված սրտի կանգ առնելու ռիսկի մեջ:
Գիտնականները նաեւ նկատել են, որ սրտի կանգ առնելու օրը օզոնի ավելի բարձր կոնցենտրացիան կապված է եղել սրտի կանգ առնելու զգալիորեն ավելի բարձր ռիսկի հետ: Հետաքրքիր է, որ ռիսկը մեծացել է նույնիսկ եթե կոնցենտրացիան ցածր էր օդի որակի ամերիկայն ստանդարտից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day