• Latest news

Ներարգանդային վարակները կապված են մտավոր հետամնացության բարձր ռիսկի հետ. JAMA

23 սեպտեմբերի, 2026  22:51

Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները կապ են հայտնաբերել հղի կանանցից պտղին փոխանցվող հազվադեպ վարակների և երեխաների մոտ աուտիզմի ու մտավոր թերզարգացման բարձր ռիսկի միջև: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics հանդեսում:

Գիտնականները վերլուծել են 1987-2021 թվականներին Շվեդիայում ծնված 3,67 միլիոն մարդու տվյալներ: Նրանցից 975-ի մոտ ախտորոշվել է բնածին TORCH-վարակ։ Դրանք ներարգանդային վարակների խումբ են, որոնք կարող են փոխանցվել մորից պտղին հղիության ընթացքում կամ ծննդաբերական ուղիներով անցնելիս։ Այն ներառում է տոքսոպլազմոզ, կարմրախտ, ցիտոմեգալովիրուս, հերպես, սիֆիլիս և որոշ այլ վարակներ: Մասնակիցների վրա հսկողություն է սահմանվել գրեթե երեք տասնամյակի ընթացքում:

նման վարակներ չունեցող մարդկանց համեմատ՝ բնածին TORCH-վարակ տարածների շրջանում աուտիզմի հետագա ախտորոշման ռիսկը մոտ 3,1 անգամ բարձր է եղել, իսկ մտավոր թերզարգացմանինը՝ 7,2 անգամ: Ծանր և խոր մտավոր թերզարգացման դեպքում հարաբերական ռիսկն սպասվածից էլ բարձր է եղել՝ հասնելով մինչև 30 անգամ: Հետազոտողները նմանատիպ արդյունքներ են ստացել նաև բուժառու երեխաներին իրենց քույրերի ու եղբայրների հետ համեմատելիս:

«Ընդ որում, TORCH-վարակներն իրենք հազվադեպ են հանդիպում: Դրանց բաժին է ընկնում պոպուլյացիայում աուտիզմի դեպքերի միայն փոքր մասը՝ մոտ 0,034%: Հետևաբար, ստացված տվյալները չեն նշանակում, որ աուտիզմի դեպքերի մեծ մասը կապված է հղիության ընթացքում ստացված վարակների հետ»,- նշել են գիտնականները:

Ըստ հեղինակների՝ արդյունքներն ընդգծում են հղի կանանցից պտղին փոխանցվելու ընդունակ վարակների կանխարգելման նշանակությունը, ներառյալ՝ կանխարգելելի վարակների դեմ պատվաստումները և այլ կանխարգելիչ միջոցառումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll