Ո՞ր սպորտաձեւերն են պաշտպանում կանանց արյան բարձր ճնշումից

14 նոյեմբերի, 2020  19:45

Թիմային սպորտաձեւերը կանխում են անոթային ֆունկցիայի վատթարացումն արյան բարձր ճնշում ունեցող կանանց մոտ, նույնիսկ` դաշտանադադարից մի քանի տարի անց: Այս եզրակացությանն են հանգել Կոպենհագենի համալսարանի Սննդառության, ֆիզիկական մարզումների եւ սպորտի դեպարտամենտի Թիմային սպորտաձեւերի եւ առողջության կենտրոնի գիտնականները:

Դաշտանադադարից հետո կանանց օրգանիզմում էստրոգենների` այսպես կոչված կանանց հորմոնների կոնցենտրացիան նվազում է, որոնք նաեւ սրտանոթային հիվանդությունների պաշտպաններ են համարվում: Հենց այդ պատճառով էլ դաշտանադադարից հետո այդ հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է, ավելին` նվազում էօրգանիզմի` մարմնամարզությունից օգուտ ստանալու ունակությունը: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ դաշտանադադարից հետո կանանց օգտակար է շաբաթական երկու անգամ ֆլորբոլ խաղալ:

Հետազոտության մասնակից դաշտանադադարով կանանց խումբն արյան բարձր ճնշմամբ եւ արյան նորմալ ճնշմամբ վերահսկիչ խումբը 10 շաբաթ մասնակցել են ֆլորբոլի երկշաբաթյա մարզումներին: Արյան բարձր ճնշմամբ կանանց մոտ մարզումները նվազեցրել են անոթների կոշտությունը եւ հանգեցրել են արյան ճնշման 15 (սիստոլիկ) եւ 9 (դիաստոլիկ) մմ ս.ս. իջեցման: Այս ազդեցությունը 40 տոկոսով նվազեցնում է սրտի կաթվածից մահվան հավանականությունը, իսկ սրտանոթային անոթների հետ կապված խնդիրների ռիսկը` 30 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում