Գիտնականները նշել են կորոնավիրուսի ամենավաղ ախտանիշը

25 նոյեմբերի, 2020  17:25

Գիտնականները նշել են կորոնավիրուսի ամենավաղ ախտանիշը՝ չորություն եւ տհաճ զգացողություններ քթի մեջ: Այս մասին հայտնում են Բարսելոնայի համալսարանի գիտնականները:

ՌԻԱ նովոստիի հաղորդմամբ՝ քթի մեջ չորությունը եւ տհաճ զգացողությունները հայտնվում են մինչեւ այն պահը, երբ վարակվածը կորցնում է հոտառությունը: Գիտնականների խոսքով՝ կորոնավիրուսի ժամանակ հոտառության կորուստը կապված է գավաթաձեւ բջիջների աշխատանքի խախտման հետ:

Մարդկանց վրա հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով պացիենտների գրեթե 70 տոկոսը հիվանդության վաղ փուլերում բողոքել է քթի մեջ չորությունից եւ «տարօրինակ զգացողությունից»: Այդ ախտանիշները նրան մոտ շարունակվել են միջինում 12 օր եւ համընկել կամ էլ նախորդել համի եւ հոտառության կորստին:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում