Ռուսաստանում ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի նախատիպեր են մշակվել

1 դեկտեմբերի, 2020  17:30

Ռուսաստանում ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութերի մի քանի նախատիպ է մշակվել: Այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պոպովայի խոսքով` Ռուսաստանը երկար տարիներ մասնակցում է ՄԻԱՎ վարակի դեմ պատվաստանյութի մշակմանը:«Մենք մեր սեփական նախատիպերն ունենք, մենք մեր պատվաստանյութերն ունենք»,- ասել է Պոպովան:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը պարզաբանել է, որ դեղամիջոցները կան այդ թվում նաեւ «Վեկտոր» կենտրոնում եւ որոշ այլ գիտական ​​կազմակերպություններում: Նրա կարծիքով` Ռուսաստանը հնարավորություն ունի ավարտել պատվաստանյութի ստեղծումն իմունային անբավարարության վիրուսի դեմ:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի վերջին տվյալների համաձայն` վերջին տարիներին Ռուսաստանում ՄԻԱՎ վարակի տարածման մակարդակը նվազում է: 2020 թվականի տաս ամսվա ընթացքում գրանցվել է վարակման 49.920 նոր դեպք, անցյալ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 65.796 դեպք: Երկրում կա ընդհանուր ավելի քան մեկ միլիոն վարակված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում