Էրազմի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները մարդու առողջության եւ նրա մոտ գլխուղեղի կաթվածի զարգացման ռիսկի հստակ գնահատականի մոտեցում են մշակել, որը հիմնված է մետաբոլիտների ուսումնասիրության վրա, գրում է Medical Express-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մեջ հայտնաբերված 10 մետաբոլիտների մակարդակները կարող են կապված լինել մարդու մոտ գլխուղեղի կաթվածի ռիսկի հետ:
Գիտնականները վերլուծել են 38 797 մարդու արյան մեջ 147 մետաբոլիտների մակարդակը: Նրանցից 1791-ի մոտ գլխուղեղի կաթված է տեղի ունեցել հետազոտության ընթացքում: Գիտնականները կապ են գտել գլխուղեղի կաթվածի զարգացման ռիսկի եւ 10 մետաբոլիտների միջեւ: Ամենից ուժեղ կապը հայտնաբերվել է հիստիդին ամինաթթվի նկատմամբ՝ նյութեր, որոնք ստացվում են մսից, հավկիթից, կաթնամթերքից եւ հացահատիկից:
Այդ մետաբոլիտը կապված է եղել իշեմիկ կաթվածի զարգացման ցածր ռիսկի հետ: Մետաբոլիտը հիստամինի վերածվելու ժամանակ ընդլայնում է անոթները: Այն նաեւ գործում է որպես գլխգլխուղեղում նեյրոտրանսմիտեր: Հիստիդինի մակարդակի 1 միավորով յուրաքանչյուր բարձրացում նվազեցնում է կաթվածի ռիսկը 10 տոկոսով:
Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ բարձր խտության լիպոպրոտեինները կապված են իշեմիկ կաթվածի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ: Նման լիպոպրոտեինների մակարդակը հնարավոր է մեծացնել շնորհիվ ֆիզիկական վարժությունների, քաշի նվազեցման եւ առավել օգտակար ճարպերով վնասակար ճարպերի փոխարինման:
Իր հերթին, պիրուվատ անվանմամբ մետաբոլիտը մեծացնում է կաթվածի զարգացման ռիսկը: Աաամամբ: Պիրուվատի մակարդակի 1 միավորով յուրաքանչյուր բարձրացում մարդկանց մոտ իշեմիկ կաթվածի ռիսկը մեծացրել է 13 տոկոսով: Պիրուվատը կարեւոր դեր ունի էներգիայով բջիջներին ապահովելու գործում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում