Նույնիսկ բուժումից հետո COVID-19 կորոնավիրուսային վարակ կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ` այդ թվում բացասաբար ազդելով տղամարդկանց առողջության վրա: Այս մասին NBC Chicago հեռուստաալիքի եթերում պատմել է վիրուսաբան Դանա Գրեյսոնը (ԱՄՆ):
Նրա խոսքով` COVID-19-ի բացասական հետեւանքներից մեկը կարող է լինել էրեկտիլ դիսֆունկցիան: Ըստ վիրուսաբանի` հիվանդը, նույնիսկ հիվանդանալուց եւ ապաքինվելուց հետո, ապահով չի լինի, քանի որ կորոնավիրուսը «պոտենցիալ ցմահ բարդություններ» է առաջացնում: Սակայն Գրեյսոնը չի այս հարցի վերաբերյալ կոնկրետ հետազոտություններ չբեջբերեց:
Նշենք, որ կորոնավիրուսի` տղամարդկանց առողջության վրա բացասական ազդեցության մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է: Journal of Medical Virology-ում հրապարակված նոր ակնարկը ցույց է տվել, որ կորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա:
Շիբա բժշկական կենտրոնի (Իսրայել) գիտնականները եւս նախազգուշացնում են, որ կորոնավիրուս տարած տղամարդիկ կարող են վերարտադրողական ֆունկցիայի խանգարման բախվել: Սքրինինգի ժամանակ գիտնականները հետազոտությանը մասնակցած COVID-19-ով հիվանդների 13 տոկոսի սերմնահեղուկում վիրուսի մասնիկներ են հայտնաբերել: Ավելին, նույնիսկ հիվանդության մեղմ ընթացքով հիվանդների մոտ սերմնաբջիջների քանակը եւ շարժունակությունը 50 տոկոսով նվազել է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում