Կնոջ դեմքին մազ է աճել 37 տարի ծխելուց հետո

11 հունվարի, 2021  11:49

Ավստրալական Մելբուռն քաղաքից, Վիկտորիա նահանգ, 51-ամյա կնոջ դեմքը ծածկվել է մազով: Այս հետաքրքիր դեպքը նկարագրվել է The New England Journal of Medicine բժշկական ամսագրում:

Պացիենտը մաշկաբանին է դիմել այն բանից հետո, երբ նրա դեմքը, պարանոցը եւ մարմնի վերին մասը ծածկվել են բարակ մազով, որը կոչվում է լանուգո: Նրան նաեւ անհանգստացրել են մշտական հոգնածությունը, հազը եւ քաշի կորուստը:

Բժիշկները պացիենտի աջ թոքում հայտնաբերել են 12 միլիմետրանոց ադենոկարցինոմա: Չարորակ ուռուցքը կարող էր հայտնվել ծխելու հետեւանքով. պարզվում է՝ կինը 37 տարի ծխել է:

Պացիենտը ստացել է քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա, այնուհետեւ դեղերի կուրս, որ նախատեսված են թոքերի քաղցկեղի դեմ պայքարելու համար: Բուժումը սկսելուց 2 ամիս հետո մազերի աճը դանդաղել է, քաշի կորստի խնդիրը լուծվել է, իսկ հազն անցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում