Ո՞ր դեղամիջոցներն են վտանգավոր կորոնավիրուսի ժամանակ

13 հունվարի, 2021  17:53

Կորոնավիրուսով վարակման ժամանակ որոշ դեղամիջոցներից պետք է հրաժարվել, քանի որ դրանց օգտագործումը կարող է հավելյալ բարդությունների հանգեցնել՝ պնդում է Ցինցինատիի մանկական հիվանդանոցից բժիշկ Ջոշուա Շաֆցինը:

Ինչպես հայտնում է Good Housekeeping ամսագիրը, կորոնավիրուսի դեպքում պետք է հրաժարավել լոպերամիդ պարունակող հակափորլուծային դեղամիջոցներից: Խնդիրն այն է, որ նման դեղամիջոցների պատճառով դանդաղում է աղիների աշխատանքը, ինչն իր հերթին խանգարում է օրգանիզմը մանրէներից եւ բորբոքումից մաքրմանը:

Շաֆցինը նաեւ խորհուրդ է տալիս հրաժարվել ինհալյատորներից: Նրա խոսքով՝ դրանք չպետք է կիրառել, եթե ասթմա չկա, քանի որ դրանք կարող են վնասել սիրտը:

Բացի այդ, ցանկացած դեղամիջոց, որը ֆենիլաֆրին է պարունակում, կարող է վտանգավոր լինել սրտի հիվանդության ժամանակ: Այդ նյութը պարունակվում է քթի շատ սփրեյների կազմում: Մասնագետի խոսքով՝ դա վտանգավոր է հատկապես բարձր ճնշում ունեցող մարդկանց համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում