Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը

27 հունվարի, 2021  09:42

Բիրմինհեմի համալսարանի գիտնականները քթի հատուկ սփրեյ են մշակել, որը մինչեւ երկու օր ժամկետով կարող է կանխել կորոնավիրուսով վարակվելը:

Ըստ The Hindu Business Line-ի՝ այս սփրեյն արդեն մասսայական արտադրության մեջ է, եւ բրիտանական կառավարությունը նախատեսում է այն հասանելի դարձնել մի քանի ամսից: Մշակողները կարծում են, որ վիրուսը արգելափակող պաշտպանիչ սփրեյը կարող է մարդկանց ազատել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունից:

Սփրեյի բաղադրիչները, որոնց անվանումները դեռ չեն հրապարակվել, արդեն հաստատվել են բժշկական օգտագործման համար: Սա նշանակում է, որ սփրեյն անվտանգ է եւ չի պահանջում լրացուցիչ թույլտվություն իշխանությունների կողմից: Սփրեյի բանաձեւը վիրուսը պահում է ձեւավորված թաղանթում, որից այն չի կարող դուրս գալ եւ բազմանալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում