✕

3 երգ՝ աշխատավայրում արդյունավետությունը բարձրացնելու համար

11 օգոստոսի, 2014  15:41

Շատերն են ասում, որ երաժշտության ուղեկցությամբ մարզվելիս առավել մեծ ոգեշնչվածություն կարելի է զգալ: Մեկ կիլոմետրամոց սովորական վազքը ոչինչ է՝ այն զգացողության համեմատ, երբ նույն երկարությամբ վազքի ընթացքում Բեյոնսեի ձայնն է ականջի տակ պայթում՝ այդ դեպքում կարծես Էվերեստը հաղթահարած լինեք:

Սակայն երաշտությունը միայն մարզվելիս չէ, որ կարող է ոգեշնչող ֆոն ապահովել: Ինպես բոլորովին վերջերս՝ մենեջմենթի հյուսիսարեւմտյան Քելոգի դպրոցի գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն են վկայում, այն նաեւ աշխատանքային արդյունավետություն ապահովելու ներուժ ունի: «Երաժշտությունը կարող է նաեւ լավագույն տրամադրվածություն ապահովող ռազմավարական միջոց ծառայել», - համոզմունք են հայտնել հետազոտության հեղինակները:

Հետազոտության շրջանակում լաբորատոր աշխատանքների հրավիրված մասնակիցներին տարբեր երգեր են առաջարկվել՝ յոթ բալանոց սանդղակով գնահատման նպատակով՝ պարզելու համար, թե դրանցից որոնք են առավել մեծ հաջողությամբ մտքի ուժ եւ հաստատակամություն հաղորդում: Հարցաշարի արդյունքների վերլուծությամբ պարզվել է, որ առաջին երեք հորիզոնականները Queen խմբի "We Will Rock You", 2 Unlimited-ի "Get Ready for This" եւ 50 Cent-ի "In Da Club" կատարումներն են զբաղեցրել, հաղորդում է Medical Daily-ն: 

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս հիշյալ երգները կարեւոր հանդիպումներից, բանակցություններից առաջ լսել, կամ էլ այն դեպքերում, երբ ինքնավստահության պակաս եք զգում: Բացի այդ, հետազոտության մասնակիցները նաեւ ինքնավստահության զգացումը նվազեցնող երգերի վարկանիշային ցանկ են կազմել, որտեղ առաջին հորիզոննականները զբաղեցնելու «պատիվը» Fatboy Slim-ի "Because We Can", Baha Men-ի "Who Let the Dogs Out?" եւ Notorious B.I.G.-ի "Big Poppa" երգերին է վերագրվում:

Այնուհետեւ մասնակիցների մեկ այլ խմբի, որի անդամները նախօրոք խթանիչ կամ բացասական ազդեցությամբ աչքի ընկնող երգեր էին լսել, առաջարկվել է  կիսատ տառակապակցությանը, ինչպես, օրինակ, "P_ _ER"-ն է, մտքին առաջին իսկ եկած իմաստը հաղորդել:  Queen-ի "We Will Rock You"-ն, 2 Unlimited-ի "Get Ready for This"-ը եւ 50 Cent-ի "In Da Club"-ը վայելած մասնակիցների բառերն ավելի հնչեղ, ուժեղ ու վստահ իմաստ են ունեցել` ի տարբերություն այն աշխատակիցների, որոնք չոգեկոչող երգեր են լսել:

Հարկ է նշել, որ խթանիչ երգերը նաեւ ուշադրության հիպերակտիվ խանգարմամբ տառապող երեխաների համար են օգտակար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում