Ինչո՞ւ կանանց խորհուրդ չի տրվում որովայնի վրա «խորանարդիկներ» ունենալ

18 փետրվարի, 2021  09:46

Նիհարելու եւ որովայնի մկանները մարզելու անհագ ցանկությունը կարող է բացասաբար ազդել կնոջ առողջության վրա եւ հանգեցնել մի շարք խախտումների: Այս մասին «Մոսկվա» նորությունների գործակալության հետ զրույցում ասել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Չուրշինը:

Մասնագետի խոսքով՝ որովայնի վրա «խորանարդիկները» կարող են հանգեցնել դաշտանային ցիկլի խախտումների, ինչպես նաեւ ֆերտիլության եւ հոգեկանի հետ կապված խնդիրների:

«Հաճախ հորմոնալ դիսբալանս է առաջանում է»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ֆիզիոլոգիապես «խորանարդիկները» բնորոշ չեն կանանց համար, նույնիսկ ոչ բոլոր սպորտսմենուհիների մոտ նման պրեսս կա: Սովորաբար դրանք հայտնվում են լուրջ եւ պրոֆեսիոնալ մարզումների արդյունքում: Իսկ այդ ծանրաբեռնվածությունը բացասաբար է ազդում կանանց ռեպրոդուկտիվ առողջության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում