Հակամարմինների բարձր մակարդակը չի կարող պաշտպանություն երաշխավորել կորոնավիրուսից. մասնագետ

1 մարտի, 2021  09:49

Հակամարմինների բարձր մակարդակը չի կարող պաշտպանություն երաշխավորել կորոնավիրուսից: Նման կարծիք kp.ru-ին տված հարցազրույցում հայտնել է «Վեկտոր» կենտրոնի գիտամեթոդական աշխատանքի եւ միջազգային համագործակցության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնակատար Տատյանա Նեպոմնյաշչիխը (Ռուսաստան):Մասնագետի խոսքով` պետք չէ հակամարմինների բարձր մակարդակի ձգտել:

«Իմունային համակարգի ավելորդ խթանումն այդքան էլ լավ չէ: Պետք է հակամարմինների եւ իմունային համակարգի այլ տարրերի բավարար տիտր լինի, այդպես դրանք միասին կարող են պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից»,- ասել է Նեպոմնյաշչիխը:

Նրա խոսքով` կենտրոնի կողմից մշակված EpiVacCorona պատվաստանյութը հակամարմինների տեսակների լայն տեսականու եւ դրանց բարձր մակարդակի հետեւից չի ընկնում: Դեղամիջոցը նպատակ ունի հակամարմիններ արտադրել, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային վարակից պաշտպանության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում