Տոցիլիզումաբն էապես չի ազդել կորոնավիրուսի ծանր ընթացքի վրա. հետազոտություն

2 մարտի, 2021  21:33

Տոցիլիզումաբը դեղամիջոց է արթրիտի բուժման համար, որը կիրառվում է նաեւ կորոնավիրուսի վարակի դեմ: Այն էապես չի ազդել COVID-19-ի ծանր ընթացքի վրա: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The New England Journal of Medicine-ում:

Տոցիլիզումաբը, որը վաճառվում է որպես  Actemra, իրենից ներկայացնում է իմունադեպրեսիվ դեղամիջոց, որը հիմնականում է կիրառվում է ռեւմատիկ արթրիտի եւ իդիոպատիկ արթրիտի, երեխաների մոտ հիվանդության ծանր ձեւի բուժման համար:

Թերապիան աշխատում է հումանիզացված մոնոկլոն հակամարմինների օգտագործման հաշվին՝ ինտերլեյկին 6-ի բջջային ռեցեպտորների արգելափակման եւ հատուկ թիրախավորման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում