• Latest news

Տղամարդիկ, տարեցներ եւ ծխողներ. Գիտնականները պատմել են մարդկանց մասին, որոնք ավելի շատ են ենթակա կորոնավիրուսով վարակվելուն

5 մարտի, 2021  11:12

Տղամարդիկ, տարեցները եւ ծխողները շնչուղիներում որոշակի առանձնահատկություններով են օժտված, որոնք նրանց խոցելի են դարձնում կորոնավիրուսի առաջ, պարզել է գիտնականների միջազգային խումբը, ներառյալ City of Hope-ի մասնաճյուղ Տրանսլյացիոն գենոմիկայի հետազոտական ինստիտուտը (TGen):

Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:

Մարդու միաբջջային  ՌՆԹ-ի եւ Ատլաս բջիջների (սա սպառիչ տեղեկատվական քարտերի լրակազմն է, որը նկարագրում եւ որոշում է առողջության ու հիվանդության բջջային հիմքը) գենային սեքվենիրացման տվյալները հետազոտողներին հնարավորություն են ընձեռել վերլուծելու SARS-CoV-2 վիրուսի ազդեցությունը COVID-19-ով չհիվանդացած 228 առողջ մարդկանց քթի, շնչուղիների եւ թոքերի հյուսվածքների նմուշների ավելի քան 1,3 մլն բջիջների վրա:

Պարզվել է, որ տարիքը, ծխելը եւ սեռը կարեւոր դեր են խաղում բջիջներ ներթափանցելու եւ վերարտադրվելու SARS-CoV-2-ի ունակության հարցում:

Տղամարդկանց, տարեցների եւ ծխողների մոտ ACE2 ֆերմենտն ավելի արտահայտված է, իսկ դա նշանակում է, որ կորոնավիրուսի համար ավելի հեշտ է թափանցել այդ բջիջներ եւ դրանք վարակել: Տղամարդկանց եւ տարեցների մոտ նաեւ ավելի է արտահայտված TMPRSS2-ը՝ գեն, որը վիրուսի մակերեւույթին մասնատում է Spike սպիտակուցները՝ նպաստելով դրա ներթափանցմանը մարդու բջիջներ: Հետազոտողները TMPRSS2-ից բացի, նաեւ հայտնաբերել են լրացուցիչ ֆերմենտներ, որոնք նույնպես վիրուսին թույլ են տալիս վարակել օրգանիզմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll