Տղամարդիկ, տարեցները եւ ծխողները շնչուղիներում որոշակի առանձնահատկություններով են օժտված, որոնք նրանց խոցելի են դարձնում կորոնավիրուսի առաջ, պարզել է գիտնականների միջազգային խումբը, ներառյալ City of Hope-ի մասնաճյուղ Տրանսլյացիոն գենոմիկայի հետազոտական ինստիտուտը (TGen):
Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:
Մարդու միաբջջային ՌՆԹ-ի եւ Ատլաս բջիջների (սա սպառիչ տեղեկատվական քարտերի լրակազմն է, որը նկարագրում եւ որոշում է առողջության ու հիվանդության բջջային հիմքը) գենային սեքվենիրացման տվյալները հետազոտողներին հնարավորություն են ընձեռել վերլուծելու SARS-CoV-2 վիրուսի ազդեցությունը COVID-19-ով չհիվանդացած 228 առողջ մարդկանց քթի, շնչուղիների եւ թոքերի հյուսվածքների նմուշների ավելի քան 1,3 մլն բջիջների վրա:
Պարզվել է, որ տարիքը, ծխելը եւ սեռը կարեւոր դեր են խաղում բջիջներ ներթափանցելու եւ վերարտադրվելու SARS-CoV-2-ի ունակության հարցում:
Տղամարդկանց, տարեցների եւ ծխողների մոտ ACE2 ֆերմենտն ավելի արտահայտված է, իսկ դա նշանակում է, որ կորոնավիրուսի համար ավելի հեշտ է թափանցել այդ բջիջներ եւ դրանք վարակել: Տղամարդկանց եւ տարեցների մոտ նաեւ ավելի է արտահայտված TMPRSS2-ը՝ գեն, որը վիրուսի մակերեւույթին մասնատում է Spike սպիտակուցները՝ նպաստելով դրա ներթափանցմանը մարդու բջիջներ: Հետազոտողները TMPRSS2-ից բացի, նաեւ հայտնաբերել են լրացուցիչ ֆերմենտներ, որոնք նույնպես վիրուսին թույլ են տալիս վարակել օրգանիզմը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day