Պասիվ ծխելը կապված է երեխաների մոտ բարձր ճնշման հետ. հետազոտություն

9 մարտի, 2021  13:05

Պասիվ ծխելը կապված է երեխաների եւ դեռահասների մոտ բարձր ճնշման հետ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում:

Նյու Յորքի  Մոնտեֆիորե բուժկենտրոնից Ռեբեկա Լեւին եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են կապը երեխաների մոտ բարձր ճնշման եւ ծխախոտի ազդեցության միջեւ:

Պարզվել է, որ ամենից հաճախ ծխախոտի ծխի ազդեցության են ենթարկվում 13-ից բարձր տարիքի երեխաները, տղաները՝ 53 տոկոս, եւ ոչ իսպանալեզու սեւամորթները՝ 19 տոկոս:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ բարձր ճնշման հետ բախվելու ռիսկը մեծ է երեխաների եւ դեռահասների վրա ծխախոտի ցանկացած ազդեցության դեպքում՝ ի տարբերություն արդյունքների, որոնք նկատվել են տարբեր ենթախմբերում:

Հեղինակների խոսքով՝ ծխելը, որը վնասակար է օրգանիզմի շատ համակարգերի համար, կարող է նաեւ վնասակար լինել երեխաների եւ դեռահասների սրտանոթային համակարգի համար:     

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում