✕

Սրտանոթային հիվանդության մասին վկայող 5 գաղտնի ախտանշաններ

13 օգոստոսի, 2014  16:53

Սրտի կաթվածի մասին վկայող ախտանշանները՝ ցավ կրծքավանդակում եւ բազկի հատվածում, անբավարար շնչառություն, սրտխառնոց, շատերին են հայտնի, բայց պարզվում է՝ առավել քողարկված ախտանշաններ եւս գոյություն ունեն, որոնք ուշադրության առնելով՝ կարող եք հիվանդի կյանքը փրկել, հաղորդում է NewsMax Health-ը:

Ստորեւ դրանցից հինգն ենք ներկայացնում

1. Անբացատրելի հոգնածություն. Եթե որեւէ նորմալ գործողություն կատարելիս գլխապտույտ եւ հոգնածություն եք զգում՝ շատ հավանական է, որ սրտի հետ կապված խնդիր ունեք: Բավական է հիշել, որ հիշյալ օրգանը մարմի շարժիչն է համարվում, քանի որ շարժումներ ապահովելու համար անհրաժեշտ ծավալով արյուն մատակարարելու գործառույթ է իրականացնում: Եթե ինչ-որ բան այն չէ, ուրեմն սրտի էլեկտրական համակարգին կամ փականների աշխատանքին վերագրվող խնդրի հետ գործ ունեք:

2. Էրեկտիլ դիսֆուկցիա. Ավստրալիայում՝ ավելի քան 90 հազար տղամարդկանց շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգ է սպառնում: Մասնավորապես, առողջ սեռական կյանք վարողների հետ համեմատությամբ, սրտի կաթվածից մահանալու վտանգը նրանց մոտ երկու անգամ բարձր է գնահատվում: Այնպես որ, խանգարման առկայության պարագայում, հարկավոր է նաեւ սրտի հետազոտություն անցնել:

3.  Ոտքերի այտուցվածություն. Ոտքերի եւ, մասնավորապես՝ կոճերի այտուցվածությունը երբեմն ժամանակավոր բնույթ է կրում եւ կարող է հորմոնալ հանգամանքներով՝ հղիությամբ, այս կամ այն դեղամիջոցների կողմնակի ազդեցությամբ կամ աղի բարձր բաղադրություն ունեցող սննդակարգով պայմանավորվել: Սակայն, որոշ դեպքերում էլ, երեւույթը վկայությունն է այն բաի, որ սրտի՝ արյուն մղելու գործառույթն այլեւս ցածր արդյունավետությամբ է իրականացվում: Այնպես որ, այտուցված ոտքերն էլ կարող են բժշկին տեսակցելու անհրաժեշտություն առաջացնել:

4. Անհանգստություն, խուճապ, բորբոքվածություն. Սրտային հիվանդությունների մասին խոսելիս զգացական ախտանշաններին այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում: Իրականում, բորբոքուն վիճակն ինքնին կարող է սրտի կաթված խթանել: 2000 մասնակիցների շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ բարկացկոտ մարդկանց սրտի պսակաձեւ զարկերակի հիվանդության առաջացման՝ երկու անգամ, եւ սրտի կաթվածի՝ երեք անգամ բարձր հավանականություն է սպառնում:

5. Արձակուրդային սրտի համախտանիշ. Բուժհաստատությունների շտապ օգնության բաժնի աշխատակիցները վաղուց են նկատել, որ արձակուրդում գտնվող մարդկանց մոտ առացել հաճախ են սրտի հետ կապված խնդիրներ ի հայտ գալիս, քանի որ հիշյալ օրերին մարդիկ հակված են սովորականից շատ ուտել եւ խմել, ինչը կարող է սրտի անկանոն աշխատանք՝ կրծքավանդակում ցնցումների զգացողություն հրահրել: Նկարագրված վիճակը մեծ ի մասամբ բուժելի է, թեեւ կարող է սրտի կաթվածի հանգեցնել: Այնպես որ, արձակուրդներին էլ մի վարանեք բժշկի օգնությանը դիմել՝ փոփոխությունների պատճառը պարզելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում