Ո՞ր ախտանիշը կարող է վկայել լյարդի քաղցկեղի մասին

17 մարտի, 2021  17:11

Ցավն աջ թիակի տարածքում կարող է վկայել լյարդի քաղցկեղի մասին: Այս մասին հայտնում է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի մասնագետներին:

Այս ախտանիշը բացատրվում է նրանով, որ մետաստազները կամ ուռուցքն ինքնին գրգռում են նյարդերը, որոնք ազդարարում են, որ ցավը գալիս է թիակից: Սակայն իրականում տհաճ զգացողության աղբյուրը լյարդն է: Ցավը, ըստ գիտնականների, կարող է հայտնվելաջ ուսի կամ որոշ դեպքերում ամբողջ մեջքի հատվածում:Լյարդի քաղցկեղի այլ նշաններից են մաշկի դեղնացումը, ախորժակի կորուստը, մուգ կամ շատ գունատ մեզը, որովայնի այտուցվածությունը, սրտխառնոցը կամ փսխումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում