Բերանում թթու համը կարող է վտանգավոր հիվանդության նախանշան լինել

18 մարտի, 2021  21:17

Բերանում թթու համը կարող է լինել սրտի նոպայի նախանշան: Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկների տվյալները:

Սրտի նոպան կարող են ցույց տալ նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպես մարսողության խանգարումը՝ առանց զկռտոցի եւ այրոցի, սրտխառնոցը կամ փսխումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դրանից բացի, արժե ուշադրություն դարձնել առանց տեսանելի պատճառի քրտնարտադրության, անքնության եւ հոգնածության վրա:

Մասնագետների խոսքով՝ թվարկված ախտանիշները կարող են մի քանի օր մնալ կամ հանկարծակի առաջանալ: Բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում դրանք չանտեսել եւ անմիջապես դիմել բժշկական խորհրդատվության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում