Ե՞րբ են հայկական արտադրության արհեստական շնչառության սարքերը կիրառվելու

1 ապրիլի, 2021  12:08

Մեկ տարվա ընթացքում մեր ինժեներները կարողացան ստանալ վերջնական պրոդուկտ՝ տեղական արտադրության արհեստական շնչառության սարքեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, այս սարքերը պետք է դեռ կլինիկական փորձարկումներ եւ սերտիֆիկացում անցնեն: Այդ գործընթացների ավարտից հետո, եթե սարքերի անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցվի, դրանք կսկսեն կիրառվել:

Սակայն, նախարարի խոսքով, դեռ դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի սերտիֆիկացման գործընթացի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում