Կենսակե՞րպ, թե՞ գենետիկա. Ի՞նչն է պատասխանատու կյանքի տեւողության համար

6 ապրիլի, 2021  23:37

Երկարակյացությունը փոխկապակցված է տելոմերների երկարության հետ եւ կապված չէ դրանց սպառման աստիճանի հետ: Այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Academy ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Հետազոտության հեղինակները 20 տարի ուսումնասիրել են Շոտլանդիայում կարճ ապրող վայրի ոչխարների պոպուլյացիան: Վերլուծելով տելոմերների երկարության, դրանց պահպանման եւ կյանքի տեւողության միջեւ կապը՝ գիտնականները եզրակացության են եկել, որ երկարակյացությունը փոխկապակցված է տելոմերների երկարության հետ եւ կապված չէ դրանց սպառման աստիճանի հետ:

Այդպիսով, ըստ գիտնականների՝ կարելի է ենթադրել, որ գենետիկ հակումն ավելի շատ ազդում է կյանքի տեւողության վրա, քան արտաքին գործոնները, ինչպիսիք են սթրեսը կամ սնունդը:

Սակայն, իր հերթին, չինացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական ուտում են մոտ 5 բաժին միրգ եւ բանջարեղեն, ունեն կյանքի ամենաերկար տեւողությունը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում