Մեծ դեպրեսիվ խանգարմամբ (ՄԴԽ) մարդկանց շրջանում դիտվում են ԴՆԹ-ում էպիգենետիկ փոփոխություններ, որոնք նպաստում են ավելի արագ բջջային ծերացմանը եւ մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդվում է Translational Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում:
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները անալիզի են ենթարկել ՄԴԽ-ով 49 պացիենտների արյան նմուշները՝ որոշելու համար մեթիլացման մակարդակը. ԴՆԹ-ի որոշակի հատվածներին մեթիլային խմբերի միացությունները, ինչն ազդում է գեների ակտիվության վրա: ԴՆԹ-ի մեթիլացումը տարիքին զուգահեռ փոխվում է, ուստի այն կարելի է օգտագործել մարդու կենսաբանական տարիքի հայտնաբերման համար: ՄԴԽ-ով մարդկանց շրջանում մեթիլացման պատերնները ցույց են տալիս, որ դրանց բջջային տարիքը միջինում բարձր է եղել 60 մարդուց բաղկացած հսկիչ խմբում ընդգրկվածների համեմատությամբ:
Գիտնականները մահվան հավանականությունը չափել են GrimAge մաթեմատիկական ալգորիթմի միջոցով, որը գնահատում է կյանքի մնացած տեւողությունը: Պարզվել է, որ ՄԴԽ-ով մարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը ավելի մեծ է, քան դեպրեսիվ խանգարում չունեցող նույն տարիքի մարդկանց շրջանում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում