Լսողության եւ տեսողության միաժամանակյա թուլացումը կարող է կապված լինել դեմենցիայի կրկնապատկված ռիսկի հետ. հետազոտություն

9 ապրիլի, 2021  09:48

Առանձին-առանձին տեսողության կամ լսողության նվազումը չի մեծացնում դեմենցիայի զարգացման հավանականությունը: Սակայն լսողության եւ տեսողության միաժամանակյա ախտահարումը շատ ավելի վտանգավոր է եւ կարող է ցույց տալ դեմենցիայի զարգացման կրկնապատկված ռիսկը, պարզվել է հետազոտությամբ, որը հրապարակվել է Neurology ամսագրում:

Հարավային Կորեայի Կանվոնսկու ազգային համալսարանի գիտնականները 6 տարի հետազոտել են 58-ից մինչեւ 101 տարեկան 6250 կամավորների, հայտնում է Medportal.ru-ն: Հետազոտության սկզբում մասնակիցները պատասխանել են հարցերի, թե ինչպես են գնահատում իրենց տեսողությունն ու լսողությունը: Նրանք յուրաքանչյուր 2 տարին մեկ անցել են կոգնիտիվ ունակությունների ստուգում:

Հետազոտության սկզբում դեմենցիա հայտնաբերվել է լսողության եւ տեսողության միաժամանակյա նվազմամբ մարդկանց 7,6 տոկոսի մոտ, 6 տարի անց՝ այդ խմբի մարդկանց եւս 7,4 տոկոսի մոտ: Միաժամանակ, հետազոտության ժամանակ լսողության եւ տեսողության թուլացումն առանձին դեմենցիայի զարգացման հետ էր կապված համապատասխանաբար՝ 2,9 եւ 2,4 տոկոս դեպքերում:

Գիտնականների հաշվարկները ցույց են տվել, որ տեսողության եւ լսողության միաժամանակյա ախտահարումը կապված է դեմենցիայի զարգացման հավանականության կրկնակի մեծացման հետ՝ մնացած մարդկանց ցուցանիշների համեմատությամբ: Այս հետազոտության մեջ միայն տեսողության կամ միայն լսողության նվազումը կապված չէր դեմենցիայի ռիսկի աճի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում