Երեւանի պոլիկլինիկաներում այսօր մեկնարկում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը

13 ապրիլի, 2021  11:36

Երեւանի պոլիկլինիկաներում այսօր՝ ապրիլի 13-ին, մեկնարկում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: Ապրիլի 14-ին նախատեսվում է պատվաստումներ սկսել հանրապետության մարզերում: Առայժմ հիվանդների համար հասանելի է AstraZeneca պատվաստանյութը, սակայն մի քանի օրից հասանելի կլինի նաեւ «Սպուտնիկ V»-ն:

Մայրաքաղաքի մի քանի պոլիկլինիկաներից NEWS.am Medicine-ին հայտնել են, որ երեկ կեսօրին ստացել են AstraZeneca պատվաստանյութը եւ այսօր պետք է սկսեն աշխատել ռիսկային խմբերի հիվանդների հետ. նրանց զկզանգահարեն՝ պատվաստումների հրավիրելու համար, որոնք, ըստ էության, կսկսվեն առաջիկա օրերին:

Ինչպես հայտնել են դեղատների աշխատակիցները, քանի որ պատվաստանյութի յուրաքանչյուր ամպուլը նախատեսված է մի քանի մարդու համար, անհրաժեշտ է պատվաստումն այնպես կազմակերպել, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ մարդիկ հավաքվեն եւ բաց ամպուլում դեղը չմնա եւ չփչանա:

Հիշեցնենք, որ ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք

Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք Հիծեցնենք նաեւ, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» եւ «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 եւ 15 000 խմբաքանակներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում