Ինչ է պետք ուտել՝ գիշերվա կեսին չարթնանալու համար

17 ապրիլի, 2021  22:34

Երբեմն սխալ սննդակարգը հանգեցնում է նրան, որ մենք արթնանում ենք գիշերվա կեսին: Սննդաբան Պուջա Մահիջան (Հնդկաստան) Instagram-ի իր էջում խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է հաղթահարել անհանգիստ քունը եւ գիշերվա կեսին արթնանալը:

Մասնագետի խոսքով՝ հաճախ քնի հետ կապված խնդիրների պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի անկումն է, ինչը հանգեցնում է ադրենալինի եւ կորտիզոլի արտազատման: Իր հերթին, քնի հորմոն մելատոնինը նվազում է, ինչը կարող է հանգեցնել վաղաժամ արթնացման:

Ինչպես նշել է սննդաբանը, դրանից կարելի է խուսափել քնելուց մեկ ժամ առաջ մի բուռ ընկույզ ուտելով: Նուշը պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է մելատոնին արտադրել: Բացի այդ, այն հարուստ է մագնեզիումով, որը օգնում է բարելավել քնի որակը:

Իր հերթին սննդաբան Սալի Շի-Պո Փունը (Հոնկոնգ) խորհուրդ է տալիս երեկոյան մի երկու կիվի ուտել: Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնելուց մեկ ժամ առաջ այդ մրգի օգտագործումը օգնում է ավելի շուտ քնել, ավելի երկար քնել եւ գիշերներն ավելի հազվադեպ արթնանալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում