• Latest news

Որտե՞ղ են խոհանոցում թաքնված ամենաշատ մանրէները

20 ապրիլի, 2021  09:46

Խոհանոցում վարակի շատ աղբյուրներ կան, բայց շատերը չեն գուշակում ամենակարեւորի մասին: Խոսքը խոհանոցային սրբիչների մասին է:

Procter & Gamble's Bounty Paper Towels-ն ուսումնասիրել է ԱՄՆ-ում տունը մաքրելիս մարդկանց վարքը եւ պարզել, որ հարցվածների միայն 11%-ն է փոխում կամ լվանում խոհանոցային ձեռքի սրբիչը ավելի հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:

«Խոհանոցային սրբիչները կարող են ապաստան լինել մանրէների համար»,- ասել է վարակիչ հիվանդությունների փորձագետ Ջեսիկա Մալաթի Ռիվերան: Դրանք ունիվերսալ են եւ հազվադեպ են լվացվում: Սա մանրէների աճի համար բարենպաստ միջավայր է ապահովում»:

Այլ ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ խոհանոցային սրբիչները մանրէների եւ այլ հարուցիչների վտանգավոր աղբյուր են: Օրինակ՝ Մավրիկիայի համալսարանի 2018թ. ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ ուսումնասիրության համար հավաքված խոհանոցային սրբիչների 49%-ը պարունակել է այնպիսի մանրէներ, ինչպիսիք են էնտերոկոկները, կապտաթարախային ցուպիկը, բացիլները եւ ոսկեգույն ստաֆիլոկոկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll