Ինչպե՞ս է փոխվում սուրճի սիրահար մարդկանց ուղեղը

22 ապրիլի, 2021  17:32

Սուրճի սիրահար մարդկանց ուղեղում որոշ ֆունկցիոնալ փոփոխություններ են կատարվում: Կոֆեինը, ինչպես պարզվել է, ամրացնում է կապը ուղեղի տարբեր հատվածների միջեւ՝ նպաստելով ուշադրության, հիշողության ու կոգնիտիվ ֆունկցիաների լավացմանը: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է  Molecular Psychiatry ամսագրում:

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը լավացնում է ուշադրությունն ու զգոնությունը, բարձրացնում ընդհանուր մոտորիկայի ցուցանիշները: Սակայն մինչ օրս բոլոր այդ էֆեկտների նեյրոկենսաբանական պատճառներն ուսումնասիրված չեն:

Ուսումնասիրությունը պարզել է, որ սուրճի սիրահարների մոտ ուժեղացված է կապը տալամուսի եւ ուղեղիկի միջեւ, որը պատասխանում է մոտորային հսկողության համար:

Հետաքրքրիր է, որ նման փոփոխություններ են նկատվել նաեւ նրանց մոտ, ովքեր մեկ բաժակ սուրճ են խմել, սակայն սովորաբար չեն խմում սուրճ: Դա թույլ է տալիս կարծել, որ փոփոխությունները, որոնք առաջացնում է ուղեղում կոֆեինը, ամենայն հավանականությամբ, կարճաժամկետ բնույթ է կրում:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում