Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբում ակտիվ տարածվել է այն միֆը, թե ծխողները քիչ խոցելի են վիրուսի նկատմամբ:
Medportal.ru-ի հաղորդմամբ՝ անցած տարի European Respiratory ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ ծխելը կապ չունի կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկի հետ:
Սակայն ավելի ուշ պարզվել է, որ այդ հետազոտության հեղինակներից երկուսը՝ Խոսե Մ. Մայերը եւ Կոնստանտինոս Պուլասը, կապ են ունեցել ծխախոտային արդյունաբերության հետ եւ թաքցրել են ինֆորմացիան ամսագրի խմբագրությունից:
Նշենք, որ 2020 թվականի հունիսի ԱՀԿ-ն հրապարակել է հետազոտություններ, որոնցում գնահատվել է հիվանդության ծանր ընթացքի գործում նիկոտինի դերը, եւ միանշանակ եզրակացություն է արվել. ծխողները ենթարկվում են բարձր ռիսկի պանդեմիայի ժամանակ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում