Ի՞նչ գործոններ են մեծացնում կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ թրոմբոզի առաջացման ռիսկը

29 ապրիլի, 2021  19:08

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ կորոնավիրուսով վարակման ժամանակ մեծահասակների մոտ մեծ է  թրոմբոզի առաջացման ռիսկը: Սակայն քչերին է հայտնի երեխաների մոտ թրոմբոզի առաջացման ռիսկի մասին:

Փենսիլվանիայի համալսարանից գիտնականները հետազոտել են կորոնավիրուսով կամ MIS-C-ով հոսպիտալացված երեխաների մոտ թրոմբոզի առաջացումը:

853 հոսպիտալացվածներից 20 պացիենտների մոտ առաջացել է թրոմբոզ (այդ թվում՝ մեկ ինսուլտ):

COVID-19-ով կամ MIS-C-ով պացիենտների մոտ թրոմբոզը առաջացել է 12 տարեկանից բարձր անձանց մոտ:

Բազմագործոն անալիզը հայտնաբերել է հետեւյալ գործոնները՝ կապված թրոմբոզի հետ՝ 12 տարեկանից բարձր տարիք, քաղցկեղ, կենտրոնական երակային կատետրի առկայություն եւ MIS-C:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում