Որքա՞ն հաճախ անհրաժեշտ կլինի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

4 մայիսի, 2021  12:08

Դեռեւս վաղ է ասել, թե որքան կտեւի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ապահոված պաշտպանությունը եւ որքան հաճախ պետք կլինի կրկին պատվաստվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ վիրաբույժ Շանթ Շխրտումյանը:

Նրա խոսքով, այս ամենի մասին դեռ կարելի է միայն ենթադրություններ անել, իսկ ավելի հստակ եւ ճշգրիտ ինֆորմացիա դեռ չկա:

«Տարբերակները շատ են: Կարող է պետք լինի ամեն տարի ստանալ պատվաստանյութը, ինչպես գրիպի դեպքում, կարող է եւ մենակ մեկ անգամ ստանալը բավական լինի», - ասաց մասնագետը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում