5 սովորություն, որոնք խանգարում են նիհարելուն

4 մայիսի, 2021  16:54

Որոշ ամենօրյա սովորություններ կարող են խանգարել նիհարելուն, պնդում է սպորտային սննդաբան, նուտրիցիոլոգ Իրինա Պիսարեւան:

Նա «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում նշել է 5 նման սովորություն՝

Նախաճաշը բաց թողնելը

Մասնագետի խոսքով՝ նիհարելու համար պետք է մտածել մետաբոլիզմի արագացման մասին: Դրա համար պետք է բաց չթողնել նախաճաշը:

Գիշերը մրգեր ուտելը

Երկրորդ սովորույթը գիշերը մրգեր ուտելն է: Մասնագետը խորհուրդ է տալիս մրգեր ուտել մինչեւ ժամը 16-ը:

Ուշ քնելը

Երրորդը ուշ քնելն է: Սննդաբանի խոսքով՝ շատ կարեւոր է քնել առնվազն 7-8 ժամ:

Արագ ուտելը

Չորրորդ սովորույթը չծամելով, արագ ուտելն է, որը եւս վնասակար է կազմվածքի համար:

Քիչ շարժվելը

Վերջին սովորւյթը, որը խանգարում է նիհարելուն, քիչ շարժվելն է: Եթե մարդը քիչ է շարժվում, դա նպաստում է ճարպի կուտակմանն ու նյութափոխանակության աշխատանքի դանդաղեցմանը:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում