Ցինկի պակասը կարող է մեծացնել COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկը

5 մայիսի, 2021  12:04

Ցինկի պակասը կարող է մեծացնել կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկը: Այս մասին ասվում է Մարսելի համալսարանական հիվանդանոցի գիտնականների հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են Clinical Nutrition ամսագրում:

Սքրինինգի կենտրոններ դիմած կորոնավիրուսով վարակված 152 պացիենտի եւ առանց COVID-19-ի 88 պացիենտի մասնակցությամբ անցկացվել է կորոնավիրուսի ծանր ընթացի վաղ կանխատեսման գնահատում:

Հիպոցինկեմիան հաճախ հանդիպել է կորոնավիրուսով վարակվածների մոտ: Ավելին, ցինկի պակասի բարձր ռիսկը եղել է տարեցների մոտ (65 տարեկան):

Ինչպես պարզվել է, ցինկի պակասն իսկապես կապված է ծանր ընթացքի ռսկի հետ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում