Ցնցող տեսանյութ. որչափ կարող է արեւը մարդու մաշկին վնաս պատճառել

17 օգոստոսի, 2014  15:58
playvideo("https://www.youtube.com/watch?v=o9BqrSAHbTc", 640);

YouTube տեսածառայությունից ստորեւ բերված հղմամբ կարելի է արեւարյուքի դեմ քսուքից հրաժարման հետեւանքները տեսնել, հաղորդում է FoxNews-ը: «Մարդն՝ արեւի տեսանկյունից» վերտառությամբ տեսանյութը, որն արդեն գրեթե 2 մլն դիտում է ապահովել, հատուկ՝ ուլտրամանուշակագույն լույս արձակող տեսախցիկի առաջ կանգնած մարդկանց դեմքի քողարկված փոփոխություններն է վեր հանում, որոնք մեծ ի մասամբ արեւի ազդեցության արդյունք են:

Առաջին հայացքից առողջ մաշկ ունեցող անցորդները սարսափի մեջ են ընկնում՝ տեսնելով, թե իրականում որքան պեպեններ, կնճիռներ եւ սեւ կետեր կան իրենց դեմքին:

Իսկ երբ պաշտպանիչ քսուքով են տեսախցիկի առաջ կանգնում՝ «արեւի տեսանկյունից» այն սեւ, ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումը կանխարգելով շերտի է վերածվում: 

Տեսանյութի հեղինակը՝ Թոմաս Լեւերիտը հույս է հայտնել, որ իր աշխատանքը բոլոր մարդկանց կստիպի ամռան ամիսներին արեւայրուքի դեմ քսուք օգտագործել:

Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով, մաշկի քաղցկեղով ախտորոշված մարդկանց մեծ մասը հիվանդության մեկ տեսակով՝ մելանոմայով են տառապում: Միայն 2014թ.-ին ԱՄՆ-ում մելանոմայից մահացած մարդկանց թիվը շուրջ 10 հազար է կազմելու, իսկ նոր ախտորոշումներինը՝ ավելի քան 75 հազար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում