5 հետաքրքիր փաստ մեր մկանների մասին

14 մայիսի, 2021  20:45

Գիտե՞ք արդյոք, որ օրգանիզմի ամենադիմացկուն մկանը սիրտամկանն է, իսկ ամենաուժեղը` ծնոտայինը: Ձեր ուշադրությաննն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր մեր մկանների մասին:

Մեր մարմնում մոտ 640 մկան կա

Մարդու մարմնում գրեթե 640 մկան կա: «Գրեթե»՝ քանի որ տարբեր մարդկանց մոտ դրանք կարող են տարբեր քանակի լինել: Օրինակ՝ ոչ բոլորն ունեն ափի երկար մկան՝ կենդանիների մոտ այս մկանն օգտագործվում է ճանկեր արձակելու համար, բայց մարդիկ դրա կարիքը չունեն, ուստի ռուդիմենտար տեսքով այն պահպանվել է որոշ մարդկանց մոտ՝ միայն մի ձեռքում, իսկ ոմանց մոտ այն նդհանրապես չի պահպանվել:

Քայլ կատարելու համար պետք է մոտ 200 մկան օգտագործել

Ընդամենը 1 քայլ կատարելու համար մեր մարմինը ստիպված է մոտ 200 մկան օգտագործել: Դրանցից որոշները պատասխանատու են ճկման համար, մյուսները՝ վերջույթները ձգելու, երրորդները՝ հավասարակշռությունը պահելու եւ այլնի համար:

Տարիքի հետ մենք կորցնում ենք մկանային զանգվածը

40 տարեկանից հետո օրգանիզմը սկսում է կտրուկ կորցնել մկանային զանգվածը` տարեկան մինչեւ 3%: 60 տարեկանից հետո գործընթացն արագանում է մինչեւ 5% կամ ավելի: Բայց ակտիվ կենսակերպ վարելու եւ մկանները աշխատանքային վիճակում պահելու դեպքում մկանների կորստի գործընթացը կդանդաղի:

Սրտամկանը օրգանիզմում ամենադիմացկունն է

Սրտամկանը օրգանիզմում ամենադիմացկունն է, չէ՞ որ այն անընդհատ աշխատում է մեր ողջ կյանքի ընթացքում: Համարվում է, որ նորմալ պայմաններում դրա ամրության ներուժը բավարար է 100 տարի կամ ավելի:

Օրգանիզմում ամենաուժեղ մկանը ծնոտայինն է

Օրգանիզմում ամենաուժեղ մկանը ծնոտայինն է: Ծնոտային մկանի սեղմման ուժը կարող է հասնել 390 կգ-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում