✕

Ինչպես էր ծխախոտային ինդուստրիան փորձում գումար վաստակել պանդեմիայի հաշվին

4 հունիսի, 2021  19:28

Le Monde ֆրանսիական թերթի լրագրող Ստեֆան Հորելը եւ The Investigative Desk նիդեռլանդական թերթի լրագրող Թայս Քոյցերը հետաքննություն են անցկացրել այն մասին, թե ինչպես էր ծխախոտային ինդուստրիան փորձում գումար վաստակել պանդեմիայի հաշվին:

Արդյունքները հրապարակվել են The BMJ ամսագրում:

Ինչպես պատմում է Medportal.ru-ն, շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխելը մեծացնում է կորոնավիրուսի հետ կապված ռիսկերը:

Այսօր գիտնականների մեծամասնությունը հաստատում է, որ ծխելը կորոնավիրուսի հետեւանքներից մահվան ռիսկերի թվում է:

Սակայն պանդեմիայի առաջին ամիսներին տարածվում էր ծխելու «պաշտպանիչ» դերի մասին տեղեկությունը:

Լրագրողները հայտնաբերել են, որ Ժան-Պիեռ Շանժյոյի լաբորատորիան 1990-ական թվականներին դրամաշնորհներ է ստացել ծխախոտի ուսումնասիրության հարցով խորհրդից, որի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք ծխելու մասին կասկածներ են առաջացնում:

Լաբորատորիայում վստահեցնում են , որ «ծխախոտային» գումարներ չեն ստացել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում