Մի քանի խորհուրդ գլխացավի համար

18 դեկտեմբերի, 2013  09:42

Գլուխը շա՞տ է ցավում: Ցավազրկող խմելուց առաջ փորձեք այս մի քանի խորհուրդը, առաջարկում է Fox News-ը։

Քայլ 1. Մի կողմ դրեք բջջային հեռախոսը

Վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ մարդիկ հաղորդագրություն գրելիս եւ ինտերնետ մտնելիս շատ մոտ են պահում հեռախոսները՝ լարելով աչքերը: Դա իր հերթին կարող է գլխացավի հանգեցնել:

Եթե դա չի օգնում...

Քայլ 2. Ջուր խմեք

Նույնիսկ թեթեւ ջրազրկումը կարող է գլխացավ առաջացնել: 8 ունցիա (1բաժակ) ջուր խմեք եւ դուք ձեզ լավ կզգաք հաշված րոպեների ընթացքում:

Եթե չի օգնում...

Քայլ 3 Հանգստացեք

Առանձնացեք մի հանգսիտ անկյունում - հարմար է նույնիսկ զուգարանը - եւ մերսեք ճակատը մատներով շրջանաձեւ շարժումներով: Մերսման ընթացքում հինգ խորը ներշնչում կատարեք՝ քթով ներշնչեք եւ արտաշնչեք բերանով: Դադար տվեք, հետո կրկնեք:

Եթե դա չի օգնում...

Քայլ 4. Խոտաբույսերի օգնությանը դիմեք

Headache ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց տվեց, որ հակաբորբոքային կոճապղպեղ -պիրետրումի գելը 60 վայրկյան լեզվի տակ պահելով, հետո կուլ տալով, կարող եք կանխել վաղ գլխացավը: Պիրետրումի պատիճները կամ կոճապղպեղի թեյը նույնպես կարող են օգնել: Էլի չի՞ օգնում: Մի քանի հաբ իբուպրոֆեն խմեք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում