«Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները փրկել են ավտովթարից տուժած երիտասարդի կյանքը

9 հունիսի, 2021  21:41

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն:

Ավտովթարից հետո երիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ ողի լուրջ կոտրվածք կար, ինչն ամեն րոպե կարող էր կյանքի սպառնալիք դառնալ:

Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ «Էրեբունի» ԲԿ ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանը կատարել է ողնաշարի առաջին և երկրորդ ողերի տրանսպետիկուլյար ֆիքսացիա: Երիկտասարդ տղայի կյանքը փրկվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում