Ինչ հաճախականությամբ կարելի է ֆաստֆուդ ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

13 հունիսի, 2021  11:24

Շաբաթը 1-2 անգամ արագ ֆաստֆուդ ուտելը առողջությանը էական վնաս չի հասցնի, եթե մնացած ժամանակ մարդը բացառապես առողջ սնունդ է ուտում: Այսպիսի կարծիք է հայտնել Յելի կանխարգելիչ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դեւիդ Կացը (ԱՄՆ):

Blue Zones պորտալին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ առողջ սննդակարգի հիմնական մասը պետք է կազմեն մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաեւ ամբողջական ձավարեղենը եւ հացահատիկները: Սակայն եթե մարդը քրոնիկ հիվանդություններ ունի, մասնավորապես, սրտի եւ արյան անոթների հետ կապված խնդիրներ, ապա ֆաստֆուդի նույնիսկ երբեմն օգտագործումը կբարձրացնի հիվանդությունների զարգացման ռիսկը:

Մասնագետը նաեւ նախազգուշացրել է, որ շաբաթվա ընթացքում 2 անգամից ավելի ֆաստֆուդ օգտագործող մարդկանց մոտ հաճախ ախտորոշվում է 2-րդ տիպի շաքարախտ եւ ճարպակալում:

Սակայն, մասնագետի խոսքով, բարձր միջին հաշիվ ունեցող ռեստորանները հաճախ բուրգերները եւ այլ ֆաստֆուդը պատրաստում են որակյալ մթերքներից: Դա կապված է ֆաստֆուդի դեռեւս մեծ պահանջարկի եւ հաճախորդներ կորցնելու հաստատությունների սեփականատերերի մտավախության հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում