Ի՞նչ ախտանշաններ են վկայում կորոնավիրուսի վտանգավոր հնդկական շտամի մասին

22 հունիսի, 2021  11:20

Որոշ վտանգավոր ախտանշաններ կարող են բնութագրական լինել կորոնավիրուսի հնդկական «մուտացիայի» համար։ Ինչպես տեղեկացնում է Express-ը, վարակաբան Աբդուլ Գաֆուրը հավաստիացնում է, որ SARS-CoV-2 դելտա-տարբերակով վարակվածների մոտ հաճախ փորլուծություն է նկատվում։

Նրա խոսքով՝ համավարակի առաջին ալիքի ժամանակ այդ ախտանշանը շատ ավելի հազվադեպ էր պատահում։

Պացիենտները դժգոհում են նաեւ լսողության եւ ստամոքսի ծանր խանգարումներից։

Բրիտանացի վարակաբանների խոսքով՝ կորոնավիրուսի նոր մուտացիան զգալիորեն բարձրացնում է պացիենտների հոսպիտալացման ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում