Ինչպե՞ս վերապրել Երեւանում անոմալ շոգը

23 հունիսի, 2021  15:27

Վերջին օրերին Երեւանում օդի ջերմաստիճանը հասել է վտանգավոր ցուցանիշների:

Նման անոմալ շոգը բացասաբար է ազդում մարդկանց ինքնազգացողության վրա:

Ինչպե՞ս վերապրել անոմալ շոգը՝ պահպանելով առողջությունը.

Ցերեկը աշխատեք դուրս չգալ փողոց; Եթե շատ եք շոգում, փորձեք երկար մնալ տանը, եթե տանը կամ  աշխատանքի վայրում օդափոխիչներ չկան, կարող եք ժամանակավոր տեղափոխվել սրճարան կամ քովորքինգ; Պետք չէ հույսը դնել օդափոխիչի վրա, քանի որ այն, մասնագետների խոսքով, պարզապես «դուրս է մղում» տաք օդը; Աշխատեք բնական գործվածքից եւ վառ գույների հագուստ կրել; Եթե փողոց եք դուրս գալիս, գլխարկ դրեք; Փողոցում այրվածքներից խուսափելու համար պարտադիր արեւապաշտպան կրեմ օգտագործեք; Օրվա ընթացքում շատ ջուր խմեք ՝ օրական առնվազն 1,5-2 լիտր; Քաղցր հյութեր կամ գազավորված ըմպելիք խորհուրդ չի տրվում խմել, դրանք էլ ավելի են ուժեղացնում ծարավը; Հրաժարվեք ալկոհոլային խմիչքներից, քանի որ դրանք եւս ուժեղացնում են ծարավը; Աշխատեք չուտել կծու, տապակած, յուղոտ կամ ապխտած սնունդ, ավելի լավ է ուտել սեզոնային մրգեր եւ բանջարեղեն; Հրաժարվեք պաղպաղակից, քանի որ այն շատ շաքար է պարունակում; Փողոցում ցերեկը սպորտով մի զբաղվեք:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում